|
|




Հայաստանում սիգարետի արտադրությունը սերտորեն կապված է <Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ> և <Գրանդ Տոբակո> երկու ժամանակակից ծխախոտագործական ձեռնարկությունների հիմնադիր և սեփականատեր Վարդանյանների ընտանիքի անվան հետ: Ընդամենը տասը տարվա ընթացքում երկու ընկերություններին էլ հաջողվեց հասնել հսկայական ձեռքբերումների`գրավելով գրեթե ողջ տեղական շուկան և արժանանալով սպառողների վստահությանը: Այսօր Վարդանյանների անունը դարձել է բարձր որակի գրավական: 2006 թ. դեկտեմբերի սկզբին Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ ծխախոտի իսկական սիրահարների համար Երևանի սրտում բացվեց Հայաստանում նախադեպը չունեցող <Սմոքինգ> մասնագիտացված խանութ-բար-ակումբը: Սրահի առաջին հարկում գտնվում է խանութը, որտեղ կարելի է գտնել աշխարհահռչակ արտադրողների կողմից ներկայացված մոտ 200 տեսակի սիգար, ծխամորճերի լայն ընտրանի, ինչպես նաև <Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ> և <Գրանդ Տոբակո> ընկերությունների սիգարետների ամբողջ տեսականին: Երկրորդ հարկում է գտնվում էլիտար <Սմոքինգ> բար-ակումբը, որտեղ ստեղծված է իդեալական մթնոլորտ հանգստի և առօրյա հոգսերից թոթափվելու համար: <Մենք գիտենք ծխախոտի արժեքը և առաջարկում ենք միայն լավագույնը>,- սա է <Սմոքինգ> սրահի կարգախոսը, որի դռները բաց են այցելուների առջև շաբաթվա բոլոր օրերին` ժամը 9.00-ից մինչ կեսգիշեր:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|